L'école expliquée aux parents- Մասնագիտական կողմնորոշումը քոլեջում և ավաq դպրոցում - OnisepTV : l’information pour l’orientation en vidéo
L'école expliquée aux parents- Մասնագիտական կողմնորոշումը քոլեջում և ավաq դպրոցում
Système Educatif
Ձեր երեխան մեծանալով կսկսի մտածել, թե ինչով է զբաղվելու հետագայում։
Նա կսկսի խոսել մասնագիտական կողմնորոշման մասին։ Մասնագիտական կողմնորոշումը ապագայի մասին մտածելն է, որոշումներ կայացնելը, ուսումը շարունակելը և վերջապես մասնագիտության ընտրությունն է։
Իր ողջ ուսման ընթացքում Ձեր երեխան հարթում է դպրոցական և մասնագիտական կողմնորոշման ուղին։
Վեցերորդ դասարանից սկսած` նա կվերապատրաստվի և մասնագիտություններին կծանոթանա բոլոր դասավանդումների ժամանակ, կայցելի դպրոցական հաստատություններ, կմասնակցի բաց դռների օրերին, փորձաշրջան կանցնի ձեռնարկություններում և հանդիպումներ կունենա մասնագետների հետ։
Նա նաև կսովորի տեղեկություններ գտնել գրքերից, բրոշյուրներից և համացանցից:
Քոլեջում, երրորդ դասարանում, այնուհետև լիցեյում, ընդհանուր և տեխնոլոգիական երկրորդ դասարանում և ավարտական դասարանում Ձեր երեխան պետք է կատարի մասնագիտության ընտրություն, որպեսզի շարունակի իր ուսումը։ Որպեսզի աջակցեք նրան ընտրության հարցում՝ հաշվի առնելով նրա ծրագրերը և դպրոցական հաջողություններ՝ Դուք պետք է խորհրդակցեք նաև դասավանդողների հետ, մասնավորապես` դասղեկի։ Կարող եք խորհրդակցել նաև դպրոցի հոգեբանի հետ։
Կարևոր է հենց մասնագիտական ձևավորման փուլից առաջ սկսել մտածել և բազմաթիվ դիմումներ ներկայացնել, քանի որ ոմանք ծրագրերի, քննարկումների և քննությունների ընտրությունների կարիք կունենան։
Պետք է հավասարապես ուշադրություն դարձնել ամսաթվերին և հասանելի լինել, քանի որ հնարավոր է Ձեզ հետ կապ հաստատեն՝ հետագա քայլերի մասին տեղեկացնելու համար։
Ընդհանուր և տեխնոլոգիական երրորդ և երկրորդ դասարաններում Ձեր երեխայի ուսման շարունակության համար Դուք պետք է փաստաթղթեր լրացնեք, որոնք թույլ կտան դասախոսներին Ձեզ ցուցումներ և խորհուրդներ տալ։
Երեխային որևէ լիցեյում գրանցելու համար գոյություն ունի տեղեկատվական ընթացակարգ, որը նրան կօգնի ընդունվել տվյալ ուսումնական հաստատություն` ըստ իր գնահատականի և բնակավայրի։
Արհեստ ուսանելու համար անհրաժեշտ է դիմել արհեստի ուսումնական կենտրոն և գործատու գտնել:
Ավարտական դասարանում Ձեր երեխան ինքնուրույն բարձրագույն կրթությունը շարունակելու ընտրություն է կատարում՝ հետբակալավրիական ընդունելության ինտերնետային կայքի միջոցով։
Կողմնորոշվել՝ չի նշանակում կոնկրետ պահին ընտրություն անել։ Վերապատրաստման բազմաթիվ ձևեր կան, և Ձեր երեխան կարող է մտափոխվել ուսման ընթացքում։
Կախված Ձեր երեխայի կարգավիճակից` կարող են ի հայտ գալ մի շարք ուսումնական պլանավորման հարցեր.
• Եթե դուք նոր եք Ֆրանսիա ժամանել և Ձեր երեխան ֆրանսերեն լեզվին չի տիրապետում, նա կարող է հատուկ կենտրոն հաճախել՝ արագացված դասընթացներով ֆրանսերեն սովորելու համար,
• Եթե նա որևէ ուսումնական դժվարություններ ունի, կարող է հաճախել հատուկ ընդհանուր և մասնագիտական դասընթացների,
• Եթե նա հաշմանդամ է, ուսուցման համար անհրաժեշտ հատուկ սարքավորումներ կտրամադրվեն նրան լիցեյում և քոլեջում։
Դպրոցի նպատակն է Ձեր երեխայի հաջողությունները՝ ինչպես ուսումնական, այնպես էլ ավելի ուշ մասնագիտական կյանքում, հասցնել բարձր մակարդակի, որտեղից էլ սկիզբ է դրվում նրա ձևավորմանը և կողմնորոշմանը ողջ կյանքի ընթացքում։
Ինչպե՞ս է տեղի ունենում մասնագիտական կողմնորոշումը քոլեջում, այնուհետև ավաq դպրոցում : Այս տեսանյութում դուք կարող եք տեսնել տարբեր ընթացակարգեր, կարող եք տեսնել նաև այն անձանց, որոնք ձեզ կարող են ուղղորդել ուսումնառության կազմակերպման ընթացքում :
Vidéo publiée en mars 2017
Cela peut vous intéresser
L'école expliquée aux Parents Դպրոցի աոաքելությունը Ֆրանսիայում
Ծնողներին ուղղված այս 5 տեսանյութը, ներկայացնում են Ֆրանսիայի դպրոցական կրթությունը, կազմակերպումը, արաքելությունը: Այս տեսանյութում բացատրում են երեխաների...
L'école expliquée aux parentsԴպրոցի առօրյաի կազմակերպումը :
Դպրոցը ՝ ապրելավայր է: Այս տեսանյութում դուք կարող եք տեսնել դպրոցի կանոնակարգը, աշխատակազմի աշխատակիցներին, որոնք ներկա են աշակերտների կողքին, դպրոցականների առօրյաի...
L'école expliquée aux parents- Դպրոցի ընդունելությունը : Տարրական դպրոցի կազմակերպումը
Նախակրթարան, տարրական, հանրային, մասնավոր դպրոցները: Տարրական դպրոցի կազմակերպումը:Տարրական դպրոցի կազմակերպումը բացատրվում է ծնողներին հստակ և մատչելի...
L'école expliquée aux parents - Քոլեջ, ավագ դպրոց և ապագան
Քոլեջ, ավագ դպրոց , աշկերտ վերապատրաստման կենտրոն : Ծնողներին հստակ և մատչելի ձևով բազատրված է թե ինչ է տեղի ունենում սկսած քոլեջի առաջին տարվանից մինչև ավաq դպրոցի...