L'école expliquée aux Parents Դպրոցի աոաքելությունը Ֆրանսիայում - OnisepTV : l’information pour l’orientation en vidéo
L'école expliquée aux Parents Դպրոցի աոաքելությունը Ֆրանսիայում
Système Educatif
Դպրոցի մասին բացատրությունը ծնողներին
Դպրոցի առաքելությունը Ֆրանսիայում
Դուք ծնող եք և ունեք մեկ կամ մի քանի երեխաներ:
Ֆրանսիայում ապրող ֆրանսիացի, թե օտարերկրյա բոլոր երեխաների համար դպրոց հաճախելը հանդիսանում է իրենց իրավունքը՝ անկախ իրենց ծագումից, հավատքից, մաշկի գույնից, տղա կամ աղջիկ լինելուց:
Այսօր հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաները կարող են ընդունվել դպրոց:
Դպրոցի առաքելությունն է փոխանցել գիտելիքները, ձեր երեխային տալ սովորելու ցանկություն , թույլ տալ նրան զարգացնել իր հմտությունները և նախապատրաստվել իր ապագա մասնագիտության համար:
Պետք է տեղեկացված լինեք, որ Ֆրանսիայում հանրային դպրոցն անվճար է՝
երեխաները հաճախում են հանրային ուսումնական հաստատությունները՝ նախադպրոցականից մինչև ավագ դպրոց առանց ուսման վարձ վճարելու:
Գրքերը ձեր երեխաներին տրվում են անվճար:
Դուք պետք է միայն գնեք դպրոցական պարագաները՝ մատիտներ, տետր և այլն, վճարեք ճաշարանի կամ գիշերօթիկի համար, եթե ձեր երեխան ուտում և քնում է դպրոցում, ինչպես նաև ձեր մասնակցությունն ունենալ մի քանի ծախսերի մեջ:
Եթե դուք նախընտրում եք, որ ձեր երեխան հաճախի մասնավոր դպրոց, ապա դուք ստիպված կլինեք վճարել նրա ուսման վարձը:
Ուսումը պարտադիր է 6-16 տարեկանների համար, սակայն ցանկալի է երեխային ՆՈՒՀ գրանցել 3 տարեկանից և նույնիսկ երբեմն 2-ից:
Նա կսովորի ապրել ուրիշների հետ, շփվել, խոսել, նկարել և այլն:
Այնուհետև, նա կսովորի կարդալ, գրել, հաշվել, հասկանալ:
Նա կսովորի սիրել դպրոցը և այնտեղ զարգանալ:
Կրթությունը չի ավարտվում 16 տարեկանում, քանի որ ձեր երեխաները կարող են շարունակել իրենց ուսումը:
Ընտանիքները և դպրոցն ունեն միևնույն նպատակը՝
որ ձեր երեխան հաջողության հասնի կրթության մեջ և դառնա լիարժեք քաղաքացի՝ իր իրավունքներով և պարտականություններով:
Ուսուցիչների հետ համատեղ դուք նույնպես ունեք ձեր դերը՝
վերահսկել, հետևել և խրախուսել ձեր երեխային իր ուսման ընթացքում:
Որպես ծնողներ՝ դուք կարող եք օգնել ձեր երեխային իր կողմնորոշման և ուսուցման հարցում, որպեսզի նա մի օր դառնա ճարտարապետ, կահույքագործ, լրագրող, նկարիչ, անասնաբույժ, գրավաճառ, հաշվապահ, ֆլորիստ, քարտուղար, քիմիկոս, հնագետ, ոստիկան, մանկաբույժ, ոճաբան, ավիաընկերության օդաչու, լուսանկարիչ, հնաոճ իրերի վաճառող, ուղեկցող թարգմանիչ, ընդունարանի աշխատող, կենսաբան, ռեժիսոր, գեոդեզիստ և այլն:
Ծնողներին ուղղված այս 5 տեսանյութը, ներկայացնում են Ֆրանսիայի դպրոցական կրթությունը, կազմակերպումը, արաքելությունը: Այս տեսանյութում բացատրում են երեխաների ուսուցման բոլոր քայլերը : Այս տեսանյութը ,որը տարգմանված է 9 լեզուներով , ծնողներին է ներկայացնում Ֆրանսիայի կրթօջախի առաքելությւնները և սկզբունքները.
Vidéo publiée en novembre 2015
Cela peut vous intéresser
L'école expliquée aux parentsԴպրոցի առօրյաի կազմակերպումը :
Դպրոցը ՝ ապրելավայր է: Այս տեսանյութում դուք կարող եք տեսնել դպրոցի կանոնակարգը, աշխատակազմի աշխատակիցներին, որոնք ներկա են աշակերտների կողքին, դպրոցականների առօրյաի...
L'école expliquée aux parents- Դպրոցի ընդունելությունը : Տարրական դպրոցի կազմակերպումը
Նախակրթարան, տարրական, հանրային, մասնավոր դպրոցները: Տարրական դպրոցի կազմակերպումը:Տարրական դպրոցի կազմակերպումը բացատրվում է ծնողներին հստակ և մատչելի...
L'école expliquée aux parents- Մասնագիտական կողմնորոշումը քոլեջում և ավաq դպրոցում
Ինչպե՞ս է տեղի ունենում մասնագիտական կողմնորոշումը քոլեջում, այնուհետև ավաq դպրոցում : Այս տեսանյութում դուք կարող եք տեսնել տարբեր ընթացակարգեր, կարող...
L'école expliquée aux parents - Քոլեջ, ավագ դպրոց և ապագան
Քոլեջ, ավագ դպրոց , աշկերտ վերապատրաստման կենտրոն : Ծնողներին հստակ և մատչելի ձևով բազատրված է թե ինչ է տեղի ունենում սկսած քոլեջի առաջին տարվանից մինչև ավաq դպրոցի...