L'école expliquée aux parents - Քոլեջ, ավագ դպրոց և ապագան - OnisepTV : l’information pour l’orientation en vidéo
L'école expliquée aux parents - Քոլեջ, ավագ դպրոց և ապագան
Système Educatif
Միջին կուրսի երկրորդ տարին (CM2) ավարտելուց հետո Ձեր երեխան ընդունվում է Ձեր բնակավայրի քոլեջի 6-րդ դասարան:
Քոլեջում ուսուցումը տևում է չորս տարի: Վեցերորդ դասարանում ընդգծվում է անցումը դպրոցի և քոլեջի միջև, ամրապնդվում են տարրական դպրոցում ստացված գիտելիքները:
Հինգերորդ, չորրորդ և երրորդ դասարաններում աշակերտները խորացնում և ընդարձակում են իրենց գիտելիքները, կարողությունները և մշակույթը:
Ձեր երեխան հետևելու է դասացուցակին: Նա կունենա բազմաթիվ առարկաներ, դասախոսներ և դասասենյակներ: Նա դասերը կսկսի և կավարտի տարբեր ժամերի՝ կախված օրերից: Նա պետք է ընտրի լրացուցիչ դասընթացներ՝ կախված համացանցի, էկոլոգիայի կամ օրինակ՝ օտար լեզուների հետ:
Ինչպես տարրական դպրոցում, այստեղ նույնպես երեխաները առողջապահության և քաղաքացիության վերաբերյալ գիտելիքներ են ստանում և բացահայտում են իրենց շրջապատող աշխարհը:
Քոլեջում նրանք սովորում են ձեռք բերել մասնագիտական կողմնորոշում՝ ընտրելով առարկաները և մասնագիտությունը:
Դասղեկը նա է, ում դուք կարող եք հանդիպել՝ ստուգելու Ձեր երեխայի կատարած աշխատանքն ու տեղեկանալու նրա վարքի մասին:
Կանոնավոր ստուգումները՝ նշումներով և գնահատականներով, իրականացվում են աշակերտների գիտելիքները ստուգելու համար: Դժվարությունների դեպքում նրան անհրաժեշտ օգնություն կցուցաբերվի:
Երրորդ դասարանում Ձեր երեխան հանձնում է առաջին քննությունը: Նա նաև իր մասնագիտական կողմնորոշման առաջին ընտրությունն է կատարում:
Քոլեջից հետո աշակերտները շարունակում են ուսումը լիցեյում կամ արհեստի ուսումնական կենտրոնում:
Հիմնական և տեխնոլոգիական լիցեյում Ձեր երեխան երեք տարի սովորելուց հետո կստանա ավարտական վկայական:
Երկրորդ դասարանում նա կրկին ուսումնասիրում է քոլեջում դասավանդված առարկաների մեծ մասը: Դասավանդվում են նաև այնպիսի հետազոտական առարկաներ, ինչպիսիք են օրինակ՝ տնտեսագիտությունը, կառավարումը և բիոտեխնոլոգիան: Դրանք կօգնեն Ձեր երեխային մասնագիտական կողմնորոշման ընտրության հարցում՝ առաջին, այնուհետև՝ ավարտական դասարանում ուսումը շարունակելու համար, որտեղից նա կուղղորդվի դեպի տարբեր մասնագիտական բարձրագույն դպրոցներ՝ գիտությունների, տեխնոլոգիայի, գրականության, արվեստի և այլ ուղղություններ: Ուսման տևողությունը 2-8 տարի կամ ավելի է ՝ կախված տրվելիք վկայականից:
Մասնագիտական լիցեյում և արհեստի ուսումնական կենտրոնում Ձեր երեխան կարող է ձեռք բերել Մասնագիտական ընդունակությունների վկայական (CAP)՝ երկու տարվա ուսումնառությունից հետո կամ Մասնագիտական բակալավրի վկայական ՝ երեք տարի անց: Այնտեղ նա մասնագիտություն ձեռք կբերի:
Մասնագիտական լիցեյում նա կմասնակցի որոշակի կուրսերի և փորձաշրջաններ կանցնի մասնագիտական միջավայրում:
Արհեստի ուսումնական կենտրոնում նա ավելի հաճախ կլինի ձեռնարկություններում և աշխատավարձ կստանա:
Մասնագիտական ընդունակությունների վկայականը և մասնագիտական բակալավրը աշխատանք ունենալու հնարավորություն են տալիս, բայց ուսման շարունակությունը նույնպես հնարավոր է:
Լինելով Ձեր երեխայի կողքին՝ կքաջալերեք նրան և կուղեկցեք իր ուսման ողջ ընթացքում, որպեսզի նա կառուցի անձնական և մասնագիտական ապագա:
Քոլեջ, ավագ դպրոց , աշկերտ վերապատրաստման կենտրոն : Ծնողներին հստակ և մատչելի ձևով բազատրված է թե ինչ է տեղի ունենում սկսած քոլեջի առաջին տարվանից մինչև ավաq դպրոցի վերջին տարին :
Vidéo publiée en mars 2017
Cela peut vous intéresser
L'école expliquée aux Parents Դպրոցի աոաքելությունը Ֆրանսիայում
Ծնողներին ուղղված այս 5 տեսանյութը, ներկայացնում են Ֆրանսիայի դպրոցական կրթությունը, կազմակերպումը, արաքելությունը: Այս տեսանյութում բացատրում են երեխաների...
L'école expliquée aux parentsԴպրոցի առօրյաի կազմակերպումը :
Դպրոցը ՝ ապրելավայր է: Այս տեսանյութում դուք կարող եք տեսնել դպրոցի կանոնակարգը, աշխատակազմի աշխատակիցներին, որոնք ներկա են աշակերտների կողքին, դպրոցականների առօրյաի...
L'école expliquée aux parents- Դպրոցի ընդունելությունը : Տարրական դպրոցի կազմակերպումը
Նախակրթարան, տարրական, հանրային, մասնավոր դպրոցները: Տարրական դպրոցի կազմակերպումը:Տարրական դպրոցի կազմակերպումը բացատրվում է ծնողներին հստակ և մատչելի...
L'école expliquée aux parents- Մասնագիտական կողմնորոշումը քոլեջում և ավաq դպրոցում
Ինչպե՞ս է տեղի ունենում մասնագիտական կողմնորոշումը քոլեջում, այնուհետև ավաq դպրոցում : Այս տեսանյութում դուք կարող եք տեսնել տարբեր ընթացակարգեր, կարող...