L'école expliquée aux parentsԴպրոցի առօրյաի կազմակերպումը : - OnisepTV : l’information pour l’orientation en vidéo
L'école expliquée aux parentsԴպրոցի առօրյաի կազմակերպումը :
Système Educatif
Որպեսզի Ձեր երեխան հաջողությունների հասնի ուսման մեջ և դառնա քաղաքացի, Դուք միայնակ չեք լինի:
Տարրական դպրոցում տնօրենը դպրոցի պատասխանատուն է:
Ձեր երեխան միայն մեկ ուսուցիչ կամ ուսուցչուհի ունի, ում հետ Դուք կարող եք կապի մեջ լինել՝ տեղեկանալու երեխայի մասին:
Մանկապարտեզում կան մանկապարտեզների մասնագիտացված տարածքային անդամներ (ATSEM), ովքեր օգնում են երեխաներին օրվա տարբեր պահերին:
Քոլեջում հաստատության պատասխանատուն տնօրենն է:
Շենքերը շատ մեծ են, կան շատ աշակերտներ և շատ անձինք, ովքեր աշխատում են այնտեղ:
Ձեր երեխան ունի տարբեր դասավանդողներ՝ ըստ առարկաների: Եվ հենց դասղեկի հետ է, որ կարող եք հարցեր քննարկել Ձեր երեխայի աշխատանքների և վարքագծի մասին: Նա կարող է նաև հանդիպում կազմակերպել անձնակազմի այլ անդամների հետ: Օրինակ՝
• Կրթության հարցերով զբաղվող խորհրդականի հետ, ով հետևում է երեխաների արտադասարանական ժամերին,
• Տվյալ հաստատության հոգեբանի հետ, ով կարող է Ձեր երեխային որոշակի օգնություն ցուցաբերել կամ խորհուրդներ տալ դասերի ընտրության հարցում,
• Սոցիալական հարցերով զբաղվող անձի հետ, եթե առկա լինեն ընտանեկան կամ ֆինանսական խնդիրներ
• Բուժքրոջ հետ, ում հետ Դուք կարող եք կապի մեջ լինել առողջական հարցերով և
• Ղեկավարության և տնտեսվարի հետ՝ գրանցման և ուսման վարձերի հետ կապված հարցերի դեպքում:
Լիցեյում պատասխանատուն տնօրենն է:
Այստեղ աշխատում է նույն անձնակազմը, ինչ քոլեջում:
Հաշմանդամ երեխաների համար հատուկ մասնագիտացված անձինք են աշխատում, ովքեր ուղեկցում են երեխային ողջ ուսման ընթացքում:
Դպրոցում Ձեր երեխան հնարավորություն ունի սնվելու բուֆետում կամ դպրոցական ճաշարանում:
Որոշ քոլեջներում և լիցեյներում երեխաները հնարավորություն ունեն մնալ և քնել կացարանում:
Կան այնպիսի վայրեր, որոնք նույնպես շատ կարևոր են Ձեր երեխայի համար: Դրանցից են՝
Թղթաբանության և տեղեկատվության կենտրոնները և գրասենյակները, որտեղ նա կարող է ընթերցել և հետազոտություններ անել,
Հերթապահության սրահները՝ առաջադրանքները կատարելու համար,
Սոցիալ-կրթական օջախները, լիցեյի ուսանողների կացարանը, նկարչության, երաժշտության, սպորտային ակումբները:
Ձեր երեխայի աշխատանքի ռիթմը փոփոխվում է քոլեջից լիցեյ անցնելուն համընթաց: Նա ավելի շատ կընթերցի, ավելի շատ դասեր և առաջադրանքներ կունենա: Նրա գրքերը և տետրերը պետք է դասավորվեն՝ ըստ դասացուցակի: Նա դրանք կարող է դասավորել անձնական թղթապանակի մեջ:
Դպրոցը կյանքի հարթակ է: Անձանց միջև հարաբերությունները կարգավորելու համար գոյություն ունի հատուկ ներքին կանոնակարգ, որը հստակեցնում է, թե ինչն է թույլատրվում և արգելվում, սահմանում է հաստատության ժամերը և անվտանգության կանոնները:
Գոյություն ունի աշխարիկ կանոնադրություն, որը սովորեցնում է երեխաներին ավելի լավ միասին ապրել, կիսել Հանրապետության արժեքները, ինչպես խոսքի ազատությունն է կամ աղջիկների և տղաների հավասարությունը:
Ձեր երեխան կարող է մասնակցել դպրոցական կյանքին, նա կարող է ներկայացնել իր ընկերներին, աշակերտների կյանքի բարելավման, դպրոցական ճաշարանի և դպրոցական զբոսանքների վերաբերյալ առաջարկություններ անել: Նա կարող է նաև մասնակցել էկոլոգիային կամ համերաշխությանը նվիրված միջոցառումներին:
Անկախ այն բանից, թե Դուք ֆրանսիացի եք թե օտարերկրացի, կարող եք մասնակցել ծնողների ընտրության քվեարկությանը, ովքեր ձեզ կներկայացնեն Խորհրդում: Դուք ինքներդ էլ կարող եք ընտրվել որպես խորհրդի անդամ: Մասնակցելով Խորհրդին՝ դուք որոշումներ եք կայացնում դպրոցական կյանքի վերաբերյալ:
Եվ որպես ծնող՝ կարևոր է հանդիպել դասավանդողների հետ Ձեր երեխայի մասին քննարկելու համար: Դուք կարող եք նաև տեղեկատվություն ձեռք բերել համացանցի միջոցով, քանզի հաստատությունները տրամադրում են նաև թվային հարթակ, որտեղ կտեղեկանաք Ձեր երեխայի առաջադրանքներ, գնահատականների, դասաժամերից բացակայությունների մասին և այլն:
Այսպիսով, հետևելով Ձեր երեխայի ուսուցմանը, Դուք մասնակցում եք նրա հաջողություններին և բարեկեցությանը:
Դպրոցը ՝ ապրելավայր է: Այս տեսանյութում դուք կարող եք տեսնել դպրոցի կանոնակարգը, աշխատակազմի աշխատակիցներին, որոնք ներկա են աշակերտների կողքին, դպրոցականների առօրյաի կազմակերպմանը : Ինչպե՞ս հետևել ձեր երեխայի դպրոցական ուսուցմանը և մասնակցել դպրոցական առօրյաին :
Vidéo publiée en mars 2017
Cela peut vous intéresser
L'école expliquée aux Parents Դպրոցի աոաքելությունը Ֆրանսիայում
Ծնողներին ուղղված այս 5 տեսանյութը, ներկայացնում են Ֆրանսիայի դպրոցական կրթությունը, կազմակերպումը, արաքելությունը: Այս տեսանյութում բացատրում են երեխաների...
L'école expliquée aux parents- Դպրոցի ընդունելությունը : Տարրական դպրոցի կազմակերպումը
Նախակրթարան, տարրական, հանրային, մասնավոր դպրոցները: Տարրական դպրոցի կազմակերպումը:Տարրական դպրոցի կազմակերպումը բացատրվում է ծնողներին հստակ և մատչելի...
L'école expliquée aux parents- Մասնագիտական կողմնորոշումը քոլեջում և ավաq դպրոցում
Ինչպե՞ս է տեղի ունենում մասնագիտական կողմնորոշումը քոլեջում, այնուհետև ավաq դպրոցում : Այս տեսանյութում դուք կարող եք տեսնել տարբեր ընթացակարգեր, կարող...
L'école expliquée aux parents - Քոլեջ, ավագ դպրոց և ապագան
Քոլեջ, ավագ դպրոց , աշկերտ վերապատրաստման կենտրոն : Ծնողներին հստակ և մատչելի ձևով բազատրված է թե ինչ է տեղի ունենում սկսած քոլեջի առաջին տարվանից մինչև ավաq դպրոցի...