L'école expliquée aux parents- Դպրոցի ընդունելությունը : Տարրական դպրոցի կազմակերպումը - OnisepTV : l’information pour l’orientation en vidéo
L'école expliquée aux parents- Դպրոցի ընդունելությունը : Տարրական դպրոցի կազմակերպումը
Système Educatif
Ֆրանսիայում երեխաները կարող են դպրոց ընդունվել երկուսից երեք տարեկան հասակում: Անհրաժեշտ է նրանց նախապես գրանցել:
Հանրակրթական դպրոցներում երեխային գրանցելու համար պետք է դիմել քաղաքապետարան, որտեղ Ձեզ կուղղորդեն այն դպրոց, որտեղ Ձեր երեխան կհաճախի և կտեղեկացնեն Ձեր հետագա քայլերի մասին: Վերջնական գրանցումը կատարվում է դպրոցի տնօրենի կողմից:
Մասնավոր դպրոցներում երեխային գրանցելու համար անհրաժեշտ է դիմել անմիջապես տվյալ դպրոց:
Մանկապարտեզում ուսման տևողությունը երեք տարի է և բաղկացած է երեք մակարդակից՝ սկսնակ, միջին և բարձր:
Ձեր երեխան կսովորի ապրել ուրիշների հետ, ինքնաարտահայտվել, զարգացնել լեզուն, ինչպես նաև կսովորի գրել, կարդալ և հաշվել:
Ուսուցման տևողությունը շաբաթական 24 ժամ է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ առավոտից մինչև կեսօր:
Ուսուցիչը կամ ուսուցչուհին պատասխանատու է իր դասարանի երեխաների համար:
Դուք կարող եք ուսուցչի հետ հարցեր քննարկել Ձեր երեխայի ուսման և առաջընթացի մասին:
Վեց տարեկանից սկսած՝ կրթությունը պարտադիր է դառնում:
Ձեր երեխան կընդունվի տարրական դպրոց: Նա այնտեղ կսովորի հինգ տարի՝ հետևյալ հաջորդական փուլերով.
• Նախապատրաստական դասարան (CP),
• Տարրական առաջին դասարան (CE1),
• Տարրական երկրորդ դասարան (CE2),
• Միջին կուրս՝ առաջին տարի(CM1) և
• Միջին կուրս՝ երկրորդ տարի(CM2):
Ինչպես մանկապարտեզ, այնպես էլ դպրոց երեխան կհաճախի երկուշաբթիից ուրբաթ օրերին: Նա կզարգացնի կարդալու, գրելու և մաթեմատիկայի իր գիտելիքները, որպեսզի կարողանա հասկանալ ֆրանսերեն լեզուն և արտահայտվել ֆրանսերենով: Նա կսովորի նաև մեկ այլ լեզու, ինչպես օրինակ՝ անգլերենը կամ գերմաներենը, կբացահայտի նոր բնագավառներ՝ գիտություն, պատմություն և աշխարհագրություն:
Եթե Ձեր երեխան դժվարություններ ունենա, նրան կօգնի իր ուսուցիչը:
Ուսումնական տարվա ընթացքում ուսուցիչն արդյունքների մասին բազմաթիվ ամփոփումներ է կազմում, որոնք պարբերաբար Ձեզ կտրամադրվեն: Այս գնահատականները Ձեզ թույլ կտան իմանալ, թե Ձեր երեխան ինչ է սովորել, ինչպես նաև գնահատել նրա առաջխաղացումը և արժևորել նրա գիտելիքները: Դրանք կգրանցվեն նաև նրա օրագրում, որը միշտ նրա հետ կլինի դասերի ընթացքում:
Դուք ականատես կլինեք երեխայի՝ գիտելիքների, կարողությունների և վարվեցողության ընդհանուր հիմքի ձևավորմանը՝ մինչև քոլեջային մակարդակ:
Դուք պետք է իմանաք նաև, որ Ձեր երեխան կարող է լրացուցիչ զբաղվածություն ունենալ ուսման ժամանակ և մասնակցել քաղաքապետարանի կողմից կազմակերպված միջոցառումներին՝ արտադասարանային ժամերին կամ արձակուրդների ընթացքում:
Տարրական դպրոցում ուսուցանելուն հաջորդում է քոլեջի վեցերորդ դասարան հաճախելը: Ամեն ինչ կազմակերպվում է ուսուցչի կողմից, որպեսզի այդ անցումը լավագույն պայմաններում իրականացվի:
Նախակրթարան, տարրական, հանրային, մասնավոր դպրոցները: Տարրական դպրոցի կազմակերպումը:Տարրական դպրոցի կազմակերպումը բացատրվում է ծնողներին հստակ և մատչելի ձևով:
Vidéo publiée en mars 2017
Cela peut vous intéresser
L'école expliquée aux Parents Դպրոցի աոաքելությունը Ֆրանսիայում
Ծնողներին ուղղված այս 5 տեսանյութը, ներկայացնում են Ֆրանսիայի դպրոցական կրթությունը, կազմակերպումը, արաքելությունը: Այս տեսանյութում բացատրում են երեխաների...
L'école expliquée aux parentsԴպրոցի առօրյաի կազմակերպումը :
Դպրոցը ՝ ապրելավայր է: Այս տեսանյութում դուք կարող եք տեսնել դպրոցի կանոնակարգը, աշխատակազմի աշխատակիցներին, որոնք ներկա են աշակերտների կողքին, դպրոցականների առօրյաի...
L'école expliquée aux parents- Մասնագիտական կողմնորոշումը քոլեջում և ավաq դպրոցում
Ինչպե՞ս է տեղի ունենում մասնագիտական կողմնորոշումը քոլեջում, այնուհետև ավաq դպրոցում : Այս տեսանյութում դուք կարող եք տեսնել տարբեր ընթացակարգեր, կարող...
L'école expliquée aux parents - Քոլեջ, ավագ դպրոց և ապագան
Քոլեջ, ավագ դպրոց , աշկերտ վերապատրաստման կենտրոն : Ծնողներին հստակ և մատչելի ձևով բազատրված է թե ինչ է տեղի ունենում սկսած քոլեջի առաջին տարվանից մինչև ավաq դպրոցի...