Noter la vidéo Nombre de vues Commenter NOTER LA VIDÉO NOMBRE DE VUES COMMENTER J’aime sur Facebook (nouvelle fenêtre)
Vu 26 fois
OK
DESCRIPTION TRANSCRIPTION

L'ÉCOLE EXPLIQUÉE AUX PARENTS-ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ :

Դպրոցը ՝ ապրելավայր է: Այս տեսանյութում դուք կարող եք տեսնել դպրոցի կանոնակարգը, աշխատակազմի աշխատակիցներին, որոնք ներկա են աշակերտների կողքին, դպրոցականների առօրյաի կազմակերպմանը : Ինչպե՞ս հետևել ձեր երեխայի դպրոցական ուսուցմանը և մասնակցել դպրոցական առօրյաին :

UNE VIDÉO PRODUITE PAR

Որպեսզի Ձեր երեխան հաջողությունների հասնի ուսման մեջ և դառնա քաղաքացի, Դուք միայնակ չեք լինի: Տարրական դպրոցում տնօրենը դպրոցի պատասխանատուն է: Ձեր երեխան միայն մեկ ուսուցիչ կամ ուսուցչուհի ունի, ում հետ Դուք կարող եք կապի մեջ լինել՝ տեղեկանալու երեխայի մասին: Մանկապարտեզում կան մանկապարտեզների մասնագիտացված տարածքային անդամներ (ATSEM), ովքեր օգնում են երեխաներին օրվա տարբեր պահերին: Քոլեջում հաստատության պատասխանատուն տնօրենն է: Շենքերը շատ մեծ են, կան շատ աշակերտներ և շատ անձինք, ովքեր աշխատում են այնտեղ: Ձեր երեխան ունի տարբեր դասավանդողներ՝ ըստ առարկաների: Եվ հենց դասղեկի հետ է, որ կարող եք հարցեր քննարկել Ձեր երեխայի աշխատանքների և վարքագծի մասին: Նա կարող է նաև հանդիպում կազմակերպել անձնակազմի այլ անդամների հետ: Օրինակ՝ • Կրթության հարցերով զբաղվող խորհրդականի հետ, ով հետևում է երեխաների արտադասարանական ժամերին, • Տվյալ հաստատության հոգեբանի հետ, ով կարող է Ձեր երեխային որոշակի օգնություն ցուցաբերել կամ խորհուրդներ տալ դասերի ընտրության հարցում, • Սոցիալական հարցերով զբաղվող անձի հետ, եթե առկա լինեն ընտանեկան կամ ֆինանսական խնդիրներ • Բուժքրոջ հետ, ում հետ Դուք կարող եք կապի մեջ լինել առողջական հարցերով և • Ղեկավարության և տնտեսվարի հետ՝ գրանցման և ուսման վարձերի հետ կապված հարցերի դեպքում: Լիցեյում պատասխանատուն տնօրենն է: Այստեղ աշխատում է նույն անձնակազմը, ինչ քոլեջում: Հաշմանդամ երեխաների համար հատուկ մասնագիտացված անձինք են աշխատում, ովքեր ուղեկցում են երեխային ողջ ուսման ընթացքում: Դպրոցում Ձեր երեխան հնարավորություն ունի սնվելու բուֆետում կամ դպրոցական ճաշարանում: Որոշ քոլեջներում և լիցեյներում երեխաները հնարավորություն ունեն մնալ և քնել կացարանում: Կան այնպիսի վայրեր, որոնք նույնպես շատ կարևոր են Ձեր երեխայի համար: Դրանցից են՝ Թղթաբանության և տեղեկատվության կենտրոնները և գրասենյակները, որտեղ նա կարող է ընթերցել և հետազոտություններ անել, Հերթապահության սրահները՝ առաջադրանքները կատարելու համար, Սոցիալ-կրթական օջախները, լիցեյի ուսանողների կացարանը, նկարչության, երաժշտության, սպորտային ակումբները: Ձեր երեխայի աշխատանքի ռիթմը փոփոխվում է քոլեջից լիցեյ անցնելուն համընթաց: Նա ավելի շատ կընթերցի, ավելի շատ դասեր և առաջադրանքներ կունենա: Նրա գրքերը և տետրերը պետք է դասավորվեն՝ ըստ դասացուցակի: Նա դրանք կարող է դասավորել անձնական թղթապանակի մեջ: Դպրոցը կյանքի հարթակ է: Անձանց միջև հարաբերությունները կարգավորելու համար գոյություն ունի հատուկ ներքին կանոնակարգ, որը հստակեցնում է, թե ինչն է թույլատրվում և արգելվում, սահմանում է հաստատության ժամերը և անվտանգության կանոնները: Գոյություն ունի աշխարիկ կանոնադրություն, որը սովորեցնում է երեխաներին ավելի լավ միասին ապրել, կիսել Հանրապետության արժեքները, ինչպես խոսքի ազատությունն է կամ աղջիկների և տղաների հավասարությունը: Ձեր երեխան կարող է մասնակցել դպրոցական կյանքին, նա կարող է ներկայացնել իր ընկերներին, աշակերտների կյանքի բարելավման, դպրոցական ճաշարանի և դպրոցական զբոսանքների վերաբերյալ առաջարկություններ անել: Նա կարող է նաև մասնակցել էկոլոգիային կամ համերաշխությանը նվիրված միջոցառումներին: Անկախ այն բանից, թե Դուք ֆրանսիացի եք թե օտարերկրացի, կարող եք մասնակցել ծնողների ընտրության քվեարկությանը, ովքեր ձեզ կներկայացնեն Խորհրդում: Դուք ինքներդ էլ կարող եք ընտրվել որպես խորհրդի անդամ: Մասնակցելով Խորհրդին՝ դուք որոշումներ եք կայացնում դպրոցական կյանքի վերաբերյալ: Եվ որպես ծնող՝ կարևոր է հանդիպել դասավանդողների հետ Ձեր երեխայի մասին քննարկելու համար: Դուք կարող եք նաև տեղեկատվություն ձեռք բերել համացանցի միջոցով, քանզի հաստատությունները տրամադրում են նաև թվային հարթակ, որտեղ կտեղեկանաք Ձեր երեխայի առաջադրանքներ, գնահատականների, դասաժամերից բացակայությունների մասին և այլն: Այսպիսով, հետևելով Ձեր երեխայի ուսուցմանը, Դուք մասնակցում եք նրա հաջողություններին և բարեկեցությանը: