186 vues

L'école expliquée aux parents- Դպրոցի ընդունելությունը : Տարրական դպրոցի կազմակերպումը

Նախակրթարան, տարրական, հանրային, մասնավոր դպրոցները: Տարրական դպրոցի կազմակերպումը:
Տարրական դպրոցի կազմակերպումը բացատրվում է ծնողներին հստակ  և մատչելի ձևով:
Ֆրանսիայում երեխաները կարող են դպրոց ընդունվել երկուսից երեք տարեկան հասակում: Անհրաժեշտ է նրանց նախապես գրանցել:
Հանրակրթական դպրոցներում երեխային գրանցելու համար պետք է դիմել քաղաքապետարան, որտեղ Ձեզ կուղղորդեն այն դպրոց, որտեղ Ձեր երեխան կհաճախի և կտեղեկացնեն Ձեր հետագա քայլերի մասին: Վերջնական գրանցումը կատարվում է դպրոցի տնօրենի կողմից:
Մասնավոր դպրոցներում երեխային գրանցելու համար անհրաժեշտ է դիմել անմիջապես տվյալ դպրոց:
Մանկապարտեզում ուսման տևողությունը երեք տարի է և բաղկացած է երեք մակարդակից՝ սկսնակ, միջին և բարձր:
Ձեր երեխան կսովորի ապրել ուրիշների հետ, ինքնաարտահայտվել, զարգացնել լեզուն, ինչպես նաև կսովորի գրել, կարդալ և հաշվել:
Ուսուցման տևողությունը շաբաթական 24 ժամ է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ առավոտից մինչև կեսօր:
Ուսուցիչը կամ ուսուցչուհին պատասխանատու է իր դասարանի երեխաների համար:
Դուք կարող եք ուսուցչի հետ հարցեր քննարկել Ձեր երեխայի ուսման և առաջընթացի մասին:
Վեց տարեկանից սկսած՝ կրթությունը պարտադիր է դառնում:
Ձեր երեխան կընդունվի տարրական դպրոց: Նա այնտեղ կսովորի հինգ տարի՝ հետևյալ հաջորդական փուլերով.

• Նախապատրաստական դասարան (CP),
• Տարրական առաջին դասարան (CE1),
• Տարրական երկրորդ դասարան (CE2),
• Միջին կուրս՝ առաջին տարի(CM1) և
• Միջին կուրս՝ երկրորդ տարի(CM2):

Ինչպես մանկապարտեզ, այնպես էլ դպրոց երեխան կհաճախի երկուշաբթիից ուրբաթ օրերին: Նա կզարգացնի կարդալու, գրելու և մաթեմատիկայի իր գիտելիքները, որպեսզի կարողանա հասկանալ ֆրանսերեն լեզուն և արտահայտվել ֆրանսերենով: Նա կսովորի նաև մեկ այլ լեզու, ինչպես օրինակ՝ անգլերենը կամ գերմաներենը, կբացահայտի նոր բնագավառներ՝ գիտություն, պատմություն և աշխարհագրություն:
Եթե Ձեր երեխան դժվարություններ ունենա, նրան կօգնի իր ուսուցիչը:
Ուսումնական տարվա ընթացքում ուսուցիչն արդյունքների մասին բազմաթիվ ամփոփումներ է կազմում, որոնք պարբերաբար Ձեզ կտրամադրվեն: Այս գնահատականները Ձեզ թույլ կտան իմանալ, թե Ձեր երեխան ինչ է սովորել, ինչպես նաև գնահատել նրա առաջխաղացումը և արժևորել նրա գիտելիքները: Դրանք կգրանցվեն նաև նրա օրագրում, որը միշտ նրա հետ կլինի դասերի ընթացքում:
Դուք ականատես կլինեք երեխայի՝ գիտելիքների, կարողությունների և վարվեցողության ընդհանուր հիմքի ձևավորմանը՝ մինչև քոլեջային մակարդակ:
Դուք պետք է իմանաք նաև, որ Ձեր երեխան կարող է լրացուցիչ զբաղվածություն ունենալ ուսման ժամանակ և մասնակցել քաղաքապետարանի կողմից կազմակերպված միջոցառումներին՝ արտադասարանային ժամերին կամ արձակուրդների ընթացքում:
Տարրական դպրոցում ուսուցանելուն հաջորդում է քոլեջի վեցերորդ դասարան հաճախելը: Ամեն ինչ կազմակերպվում է ուսուցչի կողմից, որպեսզի այդ անցումը լավագույն պայմաններում իրականացվի:

Liste des vidéos

Retour en haut